Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկությամբ, համաձայնություն տվեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին։ Դրանով սահմանվում է, որ դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնելնառաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:
Մեկ այլ որոշմամբ, նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը եւ սեդալգինը:





























