Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Մարկ Մերդոքը հայտարարել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին:

«Ես  չեմ ուզում ասել, որ դա տեղի կունենա: Դա անխուսափելի է»,- տեղական Daily Telegraph-ի հետ զրույցում հայտարարել է Մերդոքը, որը ղեկավարում է հակաահաբեկչական բաժինը:

Նա հավելել է, որ չցանկանալով հանրության շրջանում անհարկի վախ առաջացնել՝ դա տեղի կունենա, չնայած այն ամենին, ինչ իրականացվում է, եւ իրավապահ մարմնների ու հետախուզության լավ աշխատանքին:

Նրա խոսքով՝ վտանգ են ներկայացնում «միայնակ» գործողները կամ խմբավորումները, որոնց մասին իշխանություններին հայտնի չէ:

Նա նշել է, որ անհնար է փակել այնպիսի սոցցանցերը, ինչպիսին են Google-ը եւ Facebook-ը, որոնք կարող են օգտագործվել հավաքագրողների կողմից: