ԱՄՆ-ում «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը Heritage Auctions աճուրդում ռեկորդային 81 հազար դոլարով է վաճառվել, հաղորդում է Life-ը:

Սա 1997 թվականի 500 օրինակներից մեկն է, որոնցից 300-ը նախատեսված էին Բրիտանիայի գրադարանների համար:

Գիրքը վաճառվել է իր նախնական արժեքից չորս անգամ ավելի բարձր գնոքվ եւ դարձել վերջին 50 տարվա ընթացքում առանց հեղինակի ստորագրության ամենաթանկ վաճառված գեղարվեստական հրատարակությունը: