Կենդանաբանները Սողոմոնյան կղզիներում կեսմետրանոց առնետների նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել, որոնք ծառ են մագլցում, հայտնում է Journal of Mammalogy-ն:
Ծառերի վրա ապրող եւ ատամներով կոկոսը կրծող վիթխարի առնետի մասին տեղեկությունները կենդանաբան Թայրոն Լավերին լսել էր դեռեւս 2010 թվականին՝ Սողոմոնյան կզիներ իր առաջին այցելության ժամանակ: 7 տարի հետո նրա թիմն, այնուամենայնիվ, կարողացավ կենդանուն գտնել, որին տրվել է Uromys vika անունը:
Վերջին 80 տարիներին սա Սողոմոնյան կղզիներում հայտնաբերված առնետի առաջին տեսակն է: ԴՆԹ-ի անալիզը եւ բնութագրական հատկանիշների համեմատությունը Սողոմոնյան կղզիներում բնակվող առնետների 8 տեսակների հետ հաստատել են, որ խոսքը նախկինում անհայտ տեսակի մասին է: Առնետի մարմնի զանգվածը հասնում է 1 կգ-ի, երկարությունը պոչի հետ միասին՝ մինչեւ կես մետրի: Նրանք իսկապես կարող են ծառով շատ բարձր մագլցել: Գիտնականները դեռեւս չեն տեսել, որ որպես առնետներ կոկոս են կրծում, սակայն պարզել են, որ նրանք կոշտ կեղեւով մեծ ընկույզների մեջ անցքեր են բացում:
Հայտնաբերելուց անմիջապես հետո տեսակը ներառվել է անհետացման սահմանին գտնվող կենդանիների ցանկում: Գիտնականները նշում են, որ, հնարավոր է, եթե վիթխարի առնետներին նպատակադրված չփնտրեին, ապա կարող էին նրանց այդպես էլ չհայտնաբերել:




























