Անչափ վաղ է ասել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը սխալ էր: Սեպտեմբերի 27-ին այս մասին ասաց հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ելույթ ունենալով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության վերաբերյալ լսումներում:

Նրա խոսքով՝ դա բացարձակապես այդպես չէ: «Որոշումները, որոնք մենք ընդունել ենք, մեկ գիշերում չեն ընդունվել: Չի կարելի խեղաթյուրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բառերը: Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ որոշումներ է ընդունում ՝ ելնելով սեփական շահերից: Եկեք փորձենք օգտագործել մեր առջեւ իրականում բացված Եվրասիական տնտեսական միության 180-միլիոնանոց շուկայի դուռը»,- նշեց Հերմինե Նաղդալյանը: