Մեքսիկայի հյուսիս–արեւելքում՝ Տամաուլիպասի նահանգում, բնության անսովոր երեւույթ է գրանցվել։ Այնտեղ անձրեւի հետ երկնքից ձուկ է թափվել, հայտնում է The Washington Post–ը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ «ձկան անձրեւը» տեղացել է Լոմաս դե Ռոսալեսի շրջանում։

Հաղորդվում է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե ամպերը կուտակվեն օքսիդացման ցածր մակարդակով ջրամբարների վրա։ Ամպերն այդ ժամանակ ներծծում են ամեն բան, ինչ ջրի մակերեւույթին է լինում։

Տեղումների ժամանակ էլ ջրի մակերեւույթից հավաքած կողմնակի առարկաները ցած են թափվում։