Երուսաղեմում 4000-ամյա դամբարանից հնագետները առնվազն 9 գլխատված գորտի մնացորդներով անոթ են գտել, հայտնում է Gazeta–ն։
Անոթը բրոնզե դարի կեսերին է պատկանում։ Այդ շրջանի այլ գտածոների թվում եղել են սննդի անոթներ, որոնք պետք է հանգուցյալին ծառայեին հանդերձյալ աշխարհում, սակայն գորտերով անոթ առաջին անգամ է հայտնաբերվում։
Այն ժամանակ գորտերը մարդկանց որպես սնունդ էին ծառայում, կարծում են հետազոտողները։ Հենց այդ պատճառով էլ կենդանիներին գլխատել էին, քանի որ ուտելիք պատրաստելիս պոկում են նրանց գլուխն ու քերթում կաշին։
Դամբարանը գտնվում է Նահալ Ռեֆաիմ գետի ավազանում։ Այստեղ կա եւս 67 դամբարան։




























