Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ի համեմատ, Արցախի դպրոցներում աշակերտների թիվը ավելացել է 450-ով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է՝ ելնելով Արցախում ծնելիության ցուցնիշներից, կարելի է ասել, որ 2023թ. աշակերտների թիվը 25 հազարից ավելի կլինի:

Արայիկ Հարությունյանը նաեւ նշել է՝ 2007թ. Արցախի բնակչության թիվը 138 հազար էր, իսկ 2016թ.՝ 146 հազար. «Ինչքանո՞վ է սա բավարար, բավարար չէ, քանի որ մենք ավելի մեծ տեմպեր ենք ցանկանում»: