Բրիտանացի տիեզերագնաց Հելեն Շարմանը պնդում է, որ դեպի Մարս թռիչքները պետք է իրականացվեն նույն սեռին պատկանող անձնակազմով։ Հակառակ դեպքում կանայք եւ տղամարդիկ քնում են միմյանց հետ, ինչը բացասաբար է անդրադառնում առաքելության վրա, հայտնում է The Sun–ը։

Շարմանի խոսքով՝ հատուկ հետազոտություն է անցկացվել, որը նվիրված է եղել մեկուսացման մեջ գտնվող մարդկանց նաեւ սեռական վարքի ուսումնասիրմանը։ Նախագծի նպատակն է եղել անձնակազմի անդամների համար հատուկ հանձնարարականներ մշակել։ Երկսեռ անձնակազմերում ոչ կանոնակարգային հարաբերությունների, այդ թվում՝ ինտիմ մտերմության ռիսկը ավելի մեծ է։

Հաղորդվում է, որ սեռական կապերը կարող են անցանկալի հետեւանքների հանգեցնել, օրինակ, հղիության։ Բացի այդ, անձնական հարաբերությունները կարող են դժվարացնել անձնակազմի համատեղ աշխատանքը։ ՆԱՍԱ–ն պարզել է, որ միայն կանանցից բաղկացած թիմերն ավելի նախընտրելի են, քանի որ տղամարդկանց միջեւ կոնֆլիկտային իրավիճակներն ավելի հաճախ են ստեղծվում։