Բալիում պատրաստվում են Ագունգ հրաբխի ժայթքմանը։ Ավելի քան 130 հազար մարդ տարհանվել է հրաբխի շրջանից։ Փորձագետները հակված են այն կարծիքին, որ հրաբուխը շուտով ժայթքելու է։

Սակայն, քանի որ յուրաքանչյուր հրաբուխ իրեն բնորոշ առանձնահատկություններն ունի, գիտնականները չեն կարող լիակատար վստահությամբ ասել, թե երբ դա տեղի կունենա։ Ժայթքումը կարող է անսպասելի լինել կամ էլ սեյսմիկ ակտիվությունը մի քանի շաբաթ կշարունակվի։

Տեղի պաշտոնյաների տվյալներով միայն սեպտեմբերի 27–ին գրանցվել է ավելի քան 800 հրաբխային երկրաշարժ։ Տեսականորեն ակտիվության այս մակարդակը կարող է որոշ ժամանակ շարունակվել առանց ժայթքման։