Սեպտեմբերի 30-ին թարգմանիչները մասնագիտական տոն են նշում՝ Թարգմանիչների միջազգային օրը:

Տոնը հիմնադրվել է 1991 թվականին, Թարգմանիչների միջազգային ընկերակցության կողմից (International Fédération Internationale des Traducteurs, FIT):

Օրը պատահական չի ընտրվել. 420 թվականի սեպտեմբերի 30-ին վախճանվել է գրող, պատմաբան, թարգմանիչ, Լատինական եկեղեցու հայրերից Հիերոնիմոսը, որը նաեւ թարգմանիչների հովանավորն է համարվում: