Նրբագեղ արձանիկը, որը մոտ ութուկես սանտիմետր երկարություն ու հինգ սմ լայնություն ունի, մանրակրկտորեն մշակված թարթիչներ ու ատամներ ունի։ Բացի այդ՝ շան լեզուն դուրս է հանված ու փորձագետների կարծիքով՝ այդ արձանիկը ապաքինման խորհրդանիշն է եղել ու գտնվել է եկեղեցիներից մեկում, գրում է Daily Mail-ը։ Նախնական գնահատականներով՝ այն ստեղծվել է մ․թ մոտ 318-450 թթ, իսկ գտել են այն Գլոսթերշիրում։

Արձանիկն իդեալական վիճակում է պահպանվել։ Բացի դրանից՝ այդ նույն տեղանքում հայտնաբերվել են մոտ 30 իրեր, բայց ըստ ամենայնի՝ դրանք կոտրված են եղել ու միտումնավոր թաղված հողի մեջ։ Դրանք պատահաբար հայտնաբերել են Փիթ Քրեսուելն ու նրա կնոջ եղբայրը՝ Էնդրյու Բոութոնը, որոնք հրապուրվում են արտեֆակտերի որոնումով՝ մետաղորսիչի օգնությամբ։

Հնագետները ենթադրում են, որ այն մարդը, որն այդ իրերը հողի մեջ էր թաղել, մտադիր էր դրանք ձուլել, բայց հետո մոռացել է այդ մասին։ Այդպես դրանք մնացել են հողի մեջ դարերով։Բոլոր արժեքավոր արտեֆակտերը տեղափոխվել են Բրիսթոլի թանգարան, որտեղ դրանք մանրակրկտորեն լուսանկարել են։ Դրանք պետք է մանրակրկիտ փորձաքննություն անցնեն, որից հետո կցուցադրվեն թանգարաններում, հայտնում է Life-ը։