Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը ողջունում է ՀՀ Կառավարության 2010թ. դեկտեմբերի 9-ին որոշումը, ըստ որի մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցանկ: Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը եւ սեդալգինը։

Ավելի վաղ Միությունը դիմել էր կառավարությանը` քայլեր ձեռնարկել, որպեսզի վտանգավոր այդ դեղորայքն այլեւս ազատ չվաճառվի դեղատներում եւ ներառվի հոգեմետ դեղերի այն ցուցակում, որը ենթակա է պետական հսկողության:

Այդուհանդերձ, Միությունը նշում է, որ կառավարության կողմից վերը նշված դեղերի ցանկը ամբողջական չէ. դրանց թվին պետք է ավելացվի նաեւ «կոաքսիլ» կոչվող դեղը, որը սահմանվում է` որպես հակադեպրեսանտ:

Այն համարվում է թմրամիջոց պատրաստելու համար հիմնական միջոց եւ ավելի ուժեղ հոգեմետ կախվածության մեջ է գցում մարդուն, քան իսկական թմրանյութերը:

Խառնելով որոշ այլ նյութերի հետ, կոաքսիլը դառնում է մահացու թմրամիջոց հատկապես երիտասարդության համար:

«Կոչ ենք անում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ կառավարությանը այս դեղամիջոցը եւս ներառել ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի ցանկում»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

Նշենք, որ կոաքսիլը բացի տրոպիկամիդի հետ խառնելուց, խառնում են նաեւ բենզինի ու ծծումբի հետ ու ստանում չափազանց ուժեղ դոզա:

Արդյունքում ստացվում է, որ մի քանի հազարով գնվում (10 տաբլետկան 1000-2000 դրամ է) է թմրանյութ; Կոաքսիլը սեդալգինից անհամեմատ ավելի ուժեղ հոգեկան կախվածություն է առաջացնում, քան սեդալգինը:

Այն արտադրում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրման:

Այս դեղերը առաջացնում են գանգրենա, ոսկրախտ, քայքայում են մարդուն, որի հետեւանքով մարդիկ են մահանում:

Ադ դեղերն ազատ վաճառվում են ՀՀ տարածքում, երիտասարդության շրջանում է հատկապես տարածվում, մեկը մյուսին հաղորդում է այս էժան թմրամիջոցի մասին. հատկապես տարածված է Գյումրիում:

Սոցիալական ու հոգեկան ֆրուստրացիաներով երիտասարդները հեշտ ընկնում են այս դեղը օգտագործողների շրջապատ ու սուցիդի ենթարկվում: