Եվրամիության բնակչության կեսից ավելին ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալումից: Ընդ որում, ամենագերը բրիտանացիներն են, ասված է Եվրոպական հանձնաժողովի եւ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության զեկույցում: Հետազոտությունն իրականացվել է 31 երկրներում, այդ թվում Եվրամիության անդամ 27 երկրներում, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Independent-ը:
Ճարպակալումից տառապում է Մեծ Բրիտանիայի քառորդ մասը, Իռլանդիայի 23 տոկոսը, Իսլանդիայի 20 տոկոսը: Գերքաշային են իտալացիների 10, հոլանդացիների եւ ֆրանսիացիների 11-ական տոկոսը:





























