Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 15-ին հայ է սպանվել։

Տղամարդուն մահացու վիրավորել էին Վարշավայի արեւելքում մեքենա նստելիս, հայտնում է Associated Press–ը։

Դատախազության մամուլի քարտուղար Միխայիլ Սադուսը հայտնել է, որ գլխից վիրավորված մարդն իրենց ծանոթ է։ Մեքենայի վարորդը նույնպես ձեռքից վիրավորվել է։

Ոստիկանությունը հետախուզում է մարդասպանին եւ հարցաքննում է վկաներին։ Մարդասպանին ցմահ ազատազրկում է սպառնում։