ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է ընդունվել սեպտեմբերի 12-ը աշխատանքային օր հայտարարելու մասին:

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, սեպտեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է շաբաթ՝ սեպտեմբերի 12-ը: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին Մեռելոցի կապակցությամբ՝ եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային օր է հռչակում: