Լոնդոնում ընթանում է WikiLeaks-ի հիմնադրի գործով դատական նիստը: Ինչպես փոխանցում է «Առաջին ալիքը», դիվանագիտական ու զինվորական գաղտնիքներ բացահայտող մարդու դատավարությանը ուշադիր հետեւում են լրատվամիջոցները: Սպասվում է, որ այսօր կորոշվի Ջուլիան Ասանջին Շվեդիային հանձնելու հարցը. այնտեղ նրան բռնաբարություն կատարելու մեջ են մեղադրում: Ձերբակալվածը բոլոր մեղադրանքները հերքում է: