Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են երկու հոգու, ովքեր կասկածվում են   Դմիտրովյան փողոցի վրա  XL առեւտրի կենտրոնի ելքի դռների մոտ  կրակահերթ արձակելու մեջ:

Ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Կրակոցը եղել է դեկտեմբերի 13-ի երեկոյան: ՆԳ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովի խոսքով, սկզբում Հայաստանի քաղաքացին առեւտրի կենտրոնում գտնվող ինտերնետ-սրճարանում վեճի է բռնվել պահակների հետ:

«Պահակները պահանջել են այցելուին դուրս գալ տարածքից եւ ուղեկցել են նրան»,-հավելել է Բիրյուկովը:

Այցելուն հեռացել է մեքենայով, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերադարձել երեք հոգու հետ, ովքեր հենց առեւտրի կենտրոնում  գնել են գազային ատրճանակ, չնայած նրանք արդեն զենք ունեցել են իրենց հետ:

Շարունակվող վեճից հետո չարագործները վերադարձել են մեքենայի մոտ, իսկ հետո կրակահերթ բացել առեւտրի կենտրոնի ուղղությամբ:

Ձերբակալվածների մեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է գազային ատրճանակ:

Դեռեւս պարզ չէ, թե որտեղի՞ց են եղել Հայաստանի քաղաքացու հանցակիցները: