Ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկությունները ՌԴ դեմ թշնամանքի դրսեւորումների արձագանքն են: Հոկտեմբերի 27-ին այս մասին ասել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամեն դեպքում դրանք ոչ բարեկամական դրսեւորումների արձագանքներ են, իսկ ավելի ճիշտ՝ մեր երկրի նկատմամբ նույնիսկ թշնամանքի դրսեւորումների»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվայում «ակնդետ» հետեւում են պատժամիջոցների մասին տեղեկություններին: