ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների եւ վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝  կատարելագործված:

Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու եւ այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:

 «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ: Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝

 •         հաշվի մնացորդի վերահսկում,

•         անցում այլ սակագնային պլանի,

•         ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում,

•         ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,

•         սպասարկման կենտրոնների տեղակայումը,

•         բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ, եւ այլն:

«ՄոբիԴրամ»-ի բջջային դրամապանակից արդեն իսկ օգտվող բազմաթիվ հաճախորդների համար հավելվածը դարձել է առօրյայի անբաժան մաս.

 

•         միկրովարկեր ստանալու հնարավորություն,

•         կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,

•         վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին

•         փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ»

•         բանկային փոխանցումներ,

•         էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում,

•         հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ,

•         հաշվի համալրում,

•         սոցիալական ցանցեր

•         IP հեռախոսակապ/մեսինջերներ

•         Առցանց խաղեր

•         Միջազգային բջջային օպերատորներ

•         Էլ. դրամապանակներ

•         Վճարումներ՝ ստացված հաշիվների

 «ՄոբիԴրամ»-ը դինամիկ զարգացում է ապրում՝ ի նպաստ հաճախորդների օրըստօրե ավելացող կարիքների բավարարման:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վարկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլեւ ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարեւոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: