Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ձեւավորված ջերմ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց Էդսոն Մոնտեյրուի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար՝ Բրազիլիայի դեսպանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել:

Ի նշանավորումն Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին պարգեւատրել է ԱԳՆ Պատվո մեդալով։