Իրաքի կառավարական ուժերը եւ փեշմարգայի քրդական ջոկատները համաձայնության են հասել կողմերի միջեւ հրադադարի մասին։ Այս մասին Rudaw հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, ԱՄՆ ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլլոնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Իրաքի ուժերի եւ փեշմարգայի միջեւ հրադադարի մասին համաձայնություն կա, եւ մենք ուզում ենք, որ այն շարունակական լինի, այլ ոչ թե կարճաժամկետ։ Մենք փորձում ենք դրան հասնել երկխոսության եւ փեշմարգայի հետ Իրաքի ուժային կառույցների շփումների միջոցով»,– ասել է նա եւ հավելել, որ ճգնաժամի լուծումը պետք է գտնել միայն դիվանագիտության եւ երկխոսության, այլ ոչ թե զինված հակամարտության միջոցով։




























