«Կատալոնիան Իսպանիայի անբաժան մասն է»,- հայտարարել է պետդեմարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է այն սահմանադրական միջոցները, որոնք ձեռնարկվում են «Իսպանիան ամուր եւ միասնական պահպանելու համար»:

Ավելի վաղ, Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի անկխաության հռչակումը հանցագործություն էր անվանել:

Հոկտեմբերրի 27-ի երեկոյան Իսպանիայի խորհրդարանի Վերին պալատը 155-րդ հոդվածի օգտին է քվերակել, որով սահմանափակվում է Կատալոնիայի ինքնավարությունը:

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Կատալոնիայն արդեն հայտարարել էր Իսպանիայից անկախանալու մասին: