ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լիովին աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդում է «Ռիա Նովոտսի»-ն:

Շատ ամերիկյան լրատվամիջոցներ մի քանի ամիս շարունակ հաղորդում է Թիլերսոնի եւ Թրամփի տարաձայնությունների մասին: Մասնավորապես այդ տարաձայնությունները կապված է Իրանի եւ ԿԺԴՀ հանդեպ ԱՄՆ քաղաքականության հետ:

«Պետքարտուղարը լիովին աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփին եւ ես գիտեմ, որ նախագահը աջակցում է Թիլերսոնին», —Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա:

Նրա խոսքով՝ Թրամփը եւ Թիլերսոնը միշտ չէ, որ համաձայնելու են վարվող քաաղքականության հետ, բայց Թրափը ցանկանում է տարբեր հայացքներով եւ բեքգրաունդով մարդկանց ներգրավել վարչակազմում:

«Եվ վերջ ի վերջո մեր քաղաքականությունը նախագահական քաղաքականութուն է եւ մենք քաղաքականության մեջ նախագահի գերակայություններն ենք առաջ տանում», — հավելել է նա: