Մեծ Բրիտանիան չի ճանաչում եւ ապագայում չի ճանաչի Կատալոնիայի անկախության մասին միակողմանի բանաձեւը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեծ Բրիտանիան չի ճանաչում եւ ապագայում չի ճանաչի Կատալոնիայի անկախության մասին միակողմանի հռչակագիրը, որն ընդունվել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այն հիմնված է իսպանական դատարանի կողմից ապօրինի հայտարարված քվեարկության վրա», - ասված է հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան հավատարիմ է «օրենքի գերակայությանը եւ Իսպանիայում Սահմանադրության նորմերի պահպանմանը», ինչպես նաեւ Իսպանիայի միասնությանը, նշվում է հաղորդագրության մեջ:




























