Բրիտանական «Easyjet» ընկերությունը գերմանական սնանկացած օդային փոխադրող «Air Berlin»-ի հետ ստորագրել է Բեռլինի Թեգել օդանավակայանի շուրջ կենտրոնացած բիզնեսի մի մասը գնելու մասին պայմանագիր:
Ինչպես հաղորդում է «Գերմանական ալիք» պետական ռադիոկայանը, Ա320 տիպի 25 ինքնաթիռի եւ Թեգելում թռիչքի ու վայրէջքի իրավունքի լիզինգ ներառող փաթեթը «Easyjet»-ին կարժենա 40 միլիոն եվրո: Ընդ որում, բրիտանական ընկերությունը մտադիր է վարձել «Air Belin»-ի շուրջ 1000 նախկին օդաչուի եւ բորտուղեկցորդների՝ նրանց առաջարկելով Գերմանիայի օրենսդրության համաձայն ձեւավորված եւ արհմիության հետ համաձայնեցված պայմանագրեր կնքել:




























