Աֆղանստանի Քունդուզ նահանգում 13 ոստիկան է զոհվել «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հետ բախումների հետեւանքով, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը:

Բախումները տեղի են ունեցել կիրակի գիշերը Հանաբադի շրջանում: Շրջանի ղեկավար Հայաթուլլահ Ամիրին ասել է, որ տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 3-ին  գրոհայինները հարձակվել են հսկիչ անցակետի վրա:

«Հսկիչ անցակետում ընդամենը 14 ոստիկան կար: Մեկը փախել է, մյուսները սպանվել են: Նրա խոսքով՝ գրոհայինները գրավել են զենքերը եւ Humvee ամենագնացը: