ԵՄ-ի հետ Brexit –ի պայմանների շուրջ Լոնդոնի բանակցությունների 6-րդ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ Բրյուսելում, հայտնում է Press Association-ը՝ վկայակոչելով ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսին։

Նախարարը պարզաբանել է, որ բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 8-ին Բրյուսելում։ Դեւիսի խոսքով՝ ինքն  ուզում էր բանակցություններն ավելի վաղ սկսել՝ նոյեմբերի 1-ին, սակայն Բրյուսելի կողմից պաշտոնական բանակցող Միշել Բարնիեն չի կարողացել ներկայանալ։

Դեւիսը հնարավոր, սակայն քիչ հավանական է համարում այն տարբերակը, որ կողմերն այդպես էլ համաձայնության չգան Brexit-ի հարցով, սակայն նախարարը նշել է, որ անգամ այդ դեպքում իրավիճակն անելանելի չի լինի։ «Ինչ էլ որ տեղի ունենա, մենք ամեն դեպքում բազային համաձայնագիր կունենանք, պարզապես առանց  այն կտորների, որոնք մենք իրոք կուզեինք տեսնել»,- ասել է նախարարը։