Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձի նոր բարձրացման մասին սրընթաց ինֆլյացիայի եւ շատ ապրանքների պակասի ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա տարեսկզբից արդեն չորրորդ բարձրացումն է: Նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 30 տոկոսով՝ 136,5 հազար բոլիվարից մինչեւ 177,5 հազար: Դրա հետ մեկտեղ, հիմնական սննդամթերքի գնման զամբյուղը աճել է գրեթե 48 տոկոսով՝ 189 հազար բոլիվարից մինչեւ 279 հազար: Այսպիսով, նվազագույն աշխատավարձի ընդհանուր չափը կազմում է 456,5 հազար բոլիվար:
Ըստ որում՝ աշխատավարձի չափը դոլարով նվազել է՝ կապված ամերիկյան արժույթի փոխարժեքի մեծացման հետ: Dolar Today-ի տվյալներով՝ չորեքշաբթի դոլարի փոխարժեքը հասել է 41,3 հազար բոլիվարի, ըստ այդմ՝ նվազագույն աշխատավարձը կազմում է 11 դոլարից մի փոքր ավելի:




























