Fitch գործակալությունը նվազեցրել է Վենեսուելայի ինքնիշխան վարկանիշը մինչեւ «С» ու հայտնել, որ կա մեծ հավանականություն, որ Կարակասը պարտքի մասով իր պարտավորությունները չի կատարի ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով այն վճարումները, որոնք մինչ այդ արվել էին ինքնիշխան պարտատոմսերով, որոնք վերաբերում են 30 օրվա արտոնյալ ժամանակաշրջանին, Fitch –ը համարում է, որ պարտային դեֆոլտը միանգամայն հավանական է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նույնատիպ որոշում էլ ուրբաթ կայացվել է Standard & Poor's խոշոր վարկանիշային գործակալության կողմից, որը երկրի վարկանիշը նվազեցրել է «СС»-ից մինչեւ «С»։
Վարկանիշի նվազումը պայմանավորված է նրանով, որ Կարակասը մտադիր է իրականացնել արտաքին պարտքի վերաֆինանսավորում ու վերակազմակերպում։ Այդ պարտքը , ըստ փորձագետների, գնահատվում է 150 մլն դոլար։ Նոյեմբերի 13-ին Վենեսուելայի իշխանությունները մտադիր են հանդիպել պարտատերերի հետ։



























