Մեծ Բրիտանիայում նորածին տղաները դարձել են ամենածանր քաշով երկվորյակ եղբայրները։ Նրանց ընդհանուր քաշը 7 կգ է, հայտնում է LifeNews-ը։
Ծննդաբերության ժամանակ մանկաբարձները ցնցվել էին Ֆեյ Գարդների երկվորյակների չափից։
2 եղբայրները միասին կշռում են 7․25 կգ։ Առաջին տղան՝ Ջոզեֆը, 4 կգ է ծնվել, իսկ երկրորդը՝ Լյուկը՝ 3․3 կգ։ Նրանք դարձել են Մեծ Բրիտանիայում գրանցված ամենածանր երկվորյակները։ Սովորաբար երկվորյակ եղբայրները ծնվում են 5 կգ ընդհանուր քաշով։
«Բժիշկները սպասում էին, որ տղաները կկշռեն մոտ 2 կամ 2,5 կգ յուրաքանչյուրը, բայց նրանց անակնկալ էր սպասում։ Ես, վիրահատական սեղանին պառկած, լսում էի, թե ինչպես են նրանք զարմացած հոգոց հանում։ Դա ինձ մտահոգում էր»,- ասում է երեխաների մայրը։




























