Փարիզում Ֆրանսիայի առաջին «մերկ» ռեստորանն է բացվել, որտեղ այցելուները կարող են առանց հագուստի ճաշել, հաղորդում է  DailyMail-ը:

O'Nature ռեստորանը բացվել է նոյեմբերի 2-ին եւ  գտնվում է Rue de Gravelle փողոցում: Այն նախատեսված է 40 մարդու համար:  Ճաշի միջին գինը 30 եվրո է:

Ռեստորան մտնելուց այցելուն ամբողջությամբ մերկանում է եւ հագուստը թողնում է զգեստապահարանում: Անցորդները չեն կարող տեսնել, թե ներսում ինչ է կատարվում, քանի որ փողոց նայող հատվածն ամբողջությամբ ծածկված կլինի:

Հաղորդվում է նաեւ, որ ռեստորանի բացմանը հրավիրել են Փարիզի նուդիստների ասոցիացիային: