ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ֆոնդային շուկաների բարձր ցուցանիշների պատճառը հենց ինքն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ֆոնդային շուկաների հաջողության պատճառը ես եմ: Ես փողի մեջ միշտ հաջողակ եմ եղել եւ աշխատատեղերի ստեղծման առումով եւս: Եվ ես լավ եմ արել այդ աշխատանքը», — Տոկիո ուղեւորվող ինքնաթիռում լրագորղներին ասել է նախագահը:
Շուկայի բարձր ցուցանիշների եւ պաշտպանական ոլորտում աշխատող ամերիկյան ընկերությունների հաջող աշխատանքի պատճառներից մեկն ըստ Թրամփի այն է, որ ինքը դաշնակիցներին կոչ անում Վաշինգտոնից սարքավորումներ գնել:
«Դա ունի երկու առավելություն: Նախ՝ մենք լավագույն սարքավորումներն ենք արտադրում: Երկրոդ՝ նրանք մեզնից են դրանք գնում: Դրա համար, ես կարծում եմ, որ մենք մեծ արագությամբ զարգանում ենք», — ասել է նա:




























