Անգլիայում սոցցանցերի օգտատերերին Օքսֆորդշիր կոմսության դաշտերից մեկի գրությունը մտածելու տեղիք է տվել, հաղորդում է «Ռամբլեր»-ը:

Այն իրենից «Սյու» (Sue)բառն է ներկայացնում  եւ  անգլերեն «իքսс» (x) տառը: Տեղական ոստիկանությունն այն ինքնաթիռից է նկարել, որից հետո   Twitter-ում է հրապարակել:

«Որեւէ մեկը գիտի՞ Թեսթվորտից հարավ` Մ40 ճանապարհից այն կողմ ապրող Սյուիի»— հարցրել են ոստիկանները եւ կոչ են արել սոցցացերի միջոցով փորձել գտնել Սյուին:

Սկսել են բազմազան վարկածներ առաջ գալ: Օրինակ , որ x-ի տեղում գանձ է թաղված կամ որ դա տեղական իրավաբանակն ընկերության գովազդն է ( «sue» բառն անգլերենից թարգմանվում է որպես գործ հարուցել ): Պարզվել է, որ գրությունն իր կնոջ համար արել է տեղացի ֆերմեր Մյուրեյ Գրեմը դաշտերի մշակման համար նախատեսված քիմիական նյութերով:

Վերջում նշված «X»-ը հավանաբար համբույր է նշանակում:  

Ֆերմերը The Telegraph-ին պատմել է, որ նա ցանկացել է ցույց տալ կնոջը իր մեծ սերը: