Անգլիական Դեւոն կոմսության բնակչուհի Ռոզելին Էդվարդսն իր խոհանոցում 9 ոչխար է հայտնաբերել, որոնց տան հետնամուտքից Ռոքի անունով բորդեր քոլի շունն է տուն քշել:Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Կինը խոհանոցում գործ է արել եւ հանկարծ տարօրինակ ձայներ է լսել: Շրջվելով՝ նա տեսել է ոչխարներին եւ նրանց կողքին հպարտ կանգնած Ռոքիին:
«Իմ տղան եւ ամուսինը գնացել էին դաշտ աշխատելու եւ փարախը բաց է եղել; Ռոքին դուրս է արել նրանց այդտեղից եւ տուն քշել», — բացատրել է նա:
Ռոքին 8 ամսական է եւ նրան որպես հովվական են վարժեցնում:



























