Հնդկաստանում 4 հազար հյուրի համար նախատեսված 918 կգ կշռով հիչդի շիլան պատրաստվել է այս օրերին Դելիում անցկացվող Պարենի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (World Food India 2017), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Guinness World Records նախագծի ղեկավար Պաուլինա Սապինսկան կիրակի հայտնել է, որ «համաշխաարհային ռեկորդի համար բավական էր կես տոննա շիլա պատրաստել: Հնդիկ խոհարարաները գերազանցել են բոլոր սպասումները եւ դեռ երկար առաջատար կլինեն այս կատեգորիայում»:



























