ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շքախմբին միջնամատ ցույց տված ամերիկուհուն աշխատանքից ազատել են

HuffPost-ը հաղորդում է, որ 50-ամյա Ջուլիա Բրիքսմանը հեծանիվով երթեւեկել է, երբ նրա կողքով գոլֆի խաղից հետո վերադարձող Թրամփի շքախումբն է անցել:

Բրիքսմանը բարձրացրել է ձեռքը եւ միջնամատը ցույց տվել: Այդ պահը նկարել է Սպիտակ տան լուսանկարիչը:

Լուսանկարը սոցցանցերով տարածվել է եւ վիրուսակիր է դարձել: Նրա գործատուին,

«Akima»-ի կապալառուին դուր չի եկել աշխատակցուհու հայտնիությունը եւ նա ազատել է Ջուլիային:

Ընկերությունում նշել են, որ նա ընկերության սոցմեդիայի քաղաքականությունն է խախտել՝ լուսանկարն իր Twitter-ի եւ Facebook-ի էջերում հրապարակելով: