Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ երկրի բոլոր հիվանդանոցներում կսահմանվի վիրահատության միանման գներ, հաղորդում է Aliq.ge-ն: «Նույն վիրահատությունը տարբեր հիվանդանոցներում տարբեր արժեք ունի՝ 1000 կամ 5000 լարի եւ այլն։ Այլեւս նման տարբերություն չի լինի»,-ասել է Զոիձեն։
Ըստ Զոիձեի, առողջապահության ծառայության որակի բարելավման նպատակով նախատեսվում է պայմանագրային ռեժիմի անցնել՝ փոխելով նաեւ ֆինանսավորման կարգը։
Առողջապահության հանձնաժողովի նախագահի խոսքով, հաջորդ տարվա կարեւոր բարեփոխումներից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումն է:
Հատկանշական է, որ նախօրեին Հայաստանի ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ օրինակ սրտի ստենտավորման համար պետպատվերի շրջանակներում պետությունը բուժհաստատություններին կվճարի 700-750 դրամ, իսկ քաղաքացին, որը չի օգտվում պետպատվերից վճարելու է շուկայական արժեքով, որը կազմում է մոտ 1,2 մլն դրամ:




























