2017 թվականին եվրոգոտու ցուցանիշներն այնքան նկատելի են  աճում, ինչպես երբեք վերջին 10 տարում։ Եվրոգոտւ 19 երկրների միջին տնտեսական աճի ցուցանիշը տարվա կտրվածքով կարող է հասնել 2,2 տոկոսի, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։

2018 թվականին ԵՀ-ն ակնկալում է եվրոգոտում 2,1 տոկոս աճ, իսկ 2019-ին՝ 1,9 տոկոս։ Դեռեւս կես տարի առաջ ԵՄ հանձնաժողովի փորձագետները 1,7 տոկոս աճ էին կանխատեսում 2017 թվականի համար, իսկ 2018-ի համար՝ 1․8 տոկոս։

Տնտեսական  աճի առաջատարը նորից կարող է դառնալ Մալթան․ ակնկալվող ՀՆԱ աճը կարող է կազմել 5․6 տոկոս։ Նրան հաջորդում է Իռլանդիան՝ 4,8 տոկոս, Սլովենիան՝ 4,7 տոկոս, Գերմանիայի ՀՆԱ աճն  ակնկալվում է 2,2 տոկոսի չափով, Ֆրանսիայինը՝ 1,6, Իտալիայինը՝ 1,5։

Եվրոգոտու կոնյունկտուրային ռիսկերի թվում են աշխարհաքաղաքական լարվածությունը, այդ  թվում՝ Հյուսիսային Կորեայի հետ կոնֆլիկտը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության  մեջ ֆինանսավորման պայմանների վատթարացումը։