Քուվեյթը եւ Բահրեյնը վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո քաղաքական ճգնաժամի պատճառով իրենց քաղաքացիներին Լիբանանից դուրս գալու կոչ են արել:
Ավելի վաղ այդպիսի կոչով Սաուդյան Արաբիան էր հանդես եկել:
«Լիբանանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Սաուդյան Արաբիայի թագավորությունը խնդրել է իր քաղաքացիներին, ովքեր այժմ կամ ապրում են Լիբանանում, հնարավորինս շուտ հեռանալ», - հաղորդել է պետական SPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ աղբյուրին:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Հարիրիի հրաժարականի հայտարարությունիւց հետո նշել է, որ սկպասի քաղաքական գործչի վերադարձին՝ հրաժարականի համար բացատրություն տալու համար:
«Հզբոլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլան ասել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն անհիմն է անվանել:
Հասան Նասրուլան նաեւ հայտարարել է, որ Էր Ռիյադը ստիպել է Լիբանանի վարչապետին հրաժարական տալ, եւ, հավանաբար, նրան Սաուդյան Արաբիայում հարկադրաբար է պահում:
Նախկին վարչապետ Հարիրիին Էր Ռիադում հարկադրանքով են պահում՝ վստահ են Լիբանանում
Հրաժարական ներկայացրած Լիբանանի վարչապետը հայտնել է իր դեմ մահափորձ պատրաստելու մասին
Լիբանանի վարչապետի հրաժարականն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշմամբ. Իրանի ԱԳՆ




























