«Մուսուլմանների անօրինական աղոթքի» դեմ անկացվող բողոքի ակցիան անցկացվել է Փարիզի մերձակայքում՝ Կլիշիում, երթը գլխավորել են պաշտոնյաներ եւ քաղաքապետեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտին Կլիշի լյա Գարենի կոմունան փակել էր տեղական աղոթասրահը, որից հետո մուսուլմաններն ի նշան բողոքի սկսեցին ուրբաթ օրվա նամազը փողոցում կատարել:
Հինգշաբթի Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն պետությանը կոչ է արել ուշադրություն դարձնել «անօրինական հավքներին, որոնք արդեն 8 ամսից ավել, ամեն ուրբաթ անցկացվում են քաղաքապետարանի շենքի մոտ»:
Տարածաշրջանի ղեկավար Ֆրանս Վալերի Պեկրոսը նունպես միացել է ակցիայի մասնակիցներին:
Նրա խոսքով՝ ակցիայի նպատակն էր պետության ուշադրությունը հրավիրել այն խնդրին, որի հետ բախվել են տեղական իշխանությունները եւ հավատացյալները:
«Պարոն քաղաքապետը շատ երկար փորձում էր լուծում գտնել այս խնդրի համար, բայց դեռ չի գտնում: Հարկավոր է ավելի խիստ լինել եւ հենց այդ ենք մենք հիմա պահանջում պետությունից», — ակցիայի ժամանակ ասել է նա:
Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին մեղադրել են քաղաքապետին իրենց խնդիրները չլուծելու համար:
Ակցիան խաղաղ է անցել, բախումներ եւ անկարգություններ չեն գրանցվել:



























