Երգիծաբան Միխայիլ Զադորնովին կհուղարկավորեն Լատվիայում, երգիծաբանի «ՎԿոնտակտե»-ի էջում հայտնել է իր ընտանիքը:
«Այսօր՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ին, 9:15-ին, մեր հարազատ մարդը մահացավ: Շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր իր կյանքի դժվարին շրջանում աջակցել են իրեն:
Իր ցանկությամբ Լատվիայում կհուղարկավորվի, որտեղ եւ ծնվել է: Ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», — նշվում է հաղորդագրության մեջ:
Զադորնովը ծնվել է 1948 թվականին, Յուրմալայում: Առաջին անգամ հեռուստաէկրանով ելույթ է ունեցել 1982 թվականին, սակայն հայտնի է դարձել երկու տարի անց: Զադորնովը գրել է 10-ից ավելի գիրք: Նրա աշխատանքների շարքում են լիրիկական եւ երգիծական պատվածքները, ակնարկները,պյեսները:


























