Դուբայի ոստիկանությունը, առողջ ապրելակերպի փառատոնի շրջանակներում A380 ինքնաթիռը 100 մետր առաջ քաշելով, ռեկորդ է սահմանել, հաղորդում է The National-ը:
56 ոստիկանների ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Դուբայի ոստիկանությունը գերազանցել է Հոնկոնգում հաստատված ռեկորդը, երբ 100 մարդ 218 տոննա կշռով ինքնաթիռը 100 մետր առաջ են քաշել: Նոր ռեկորդի լուսանկարը եւ տեսանյութը համացանցում է հայտնվել:
Դուբայում անցկացվում է Dubai Fitness Challenge առողջ ապրելակերպի փառատոնը, որի շրջանակներում մրցումներ եւ սպորտային միջոցառումներ են անցկացվում:


























