Ադրբեջանում հանցագործները դաժան դատաստան են տեսել վաշխառու կնոջ դեմ։
KepezTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ անցյալ գիշեր Ադրբեջանի Գանձա քաղաքում այրվել է բնակելի շինություն։ Ժամանած հրշեջները բնակարանում, որտեղ բռնկվել էր հրդեհը, հայտնաբերել են 47-ամյա Փերվանա Իսմայլովնային՝ ձեռքերը կապված վիճակում մահացած:
Հաղորդվում է, որ հանգուցյալը զբաղվում էր վաշխառությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ քաղաքային դատախազության աշխատակիցները: Նախնական տվյալների համաձայն՝ հանգուցյալը սպանվել է կողոպտիչների կողմից:
Քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ միեւնույն քաղաքում որոշ ժամանակ առաջ նման հանգամանքներում սպանվել է ուրիշ կին:


























