Սիցիլիայում իրավապահներն ու ուժայինները ձերբակալել են Santapaola-Ercolano մաֆիոզ կլանի 24 անդամի, հայտնում է ANSA-ն:
Նշվում է, որ նրանք գործում էին Կատանիայում:
Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը կլանի ղեկավարի աջ ձեռք համարվող 51-ամյա Անտոնիո Տոմազելոն է:
Դրանից զատ, հաղորդվում է, որ քննիչները մեղադրանքներ են առաջադրել խմբավորման արդեն կալանավորված 7 անդամների:
Ձերբակալվածներին մեղադրում են ապօրինի զենք պահելու, տեղացի ձեռնարկատերերին սպառնալու եւ ռեկետի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայում բռնել էին Sacra corona unita կլանի 50 անդամի:




























