NASA-ի «Յունոնա» տիեզերական զոնդը, որը գտնվում է Յուպիտերի ուղեծրում, մոլորակին 9-րդ անգամ մոտենալու ժամանակ փոխանցել է լուսանկարների հերթական քանակը, հայտնում է «Միր-24»-ը՝ վկայակոչելով NASA գործակալությանը:

Այս անգամ Երկիրը ստացել է Յուպիտերի հարավային կիսագնդի 2 փոթորիների պատկերը:

Այս փոթորիները «Մարգարտե ճյուղի» մասն են, 8 պտտվող փոթորիների գոտիներ: Լուսանկարները կատարվել են ամպերի կատարներից 33 հազար կմ բարձրությունից:

Սկզբում գործակալությունը տեղադրել է սեւ-սպիտակ բնօրինակները, իսկ հետո սիրողական եւ պրոֆեսիոնալ նկարիչները պատկերը ներկել են: