Ճապոնիայի ոստիկանությունը փողոցային կատվին կասկածում է Կումամոտո պրեֆեկտուրայից 82-ամյա թոշակառու կնոջ սպանության մեջ, հայտնում է Japan Today-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ մարմինը հայտնաբերել է նրա դուստրը: Թոշակառուի դեմքին մոտ 10 կտրվածք կար, մի քանիսը՝ բավական խորը:
Ոստիկանությունը սկսել է հնարավոր մարդասպանի որոնումները: Նրանք ոչ մի նշան չեն գտել, որ որեւէ մարդ մտել է այն տուն, որտեղ թոշակառու կինն ապրում էր, կամ այնտեղից դուրս եկել հարձակման պահին:
Այնուհետեւ նրանք ուշադրություն են դարձրել, որ վերքերը կատվի ճանկերի հետքեր են հիշեցնում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է կատվին գտնել նրա վրա ենթադրաբար մարդկային արյան հետքերով: Արյան նմուշը փորձաքննության է ուղարկվել, սակայն արդյունքների մասին դեռեւս չի հաղորդվում:



























