ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի մարզադահլիճում աստիճանը փլուզվել է, մոտ 20 երեխա վնասվածքներ է ստացել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքի փրկարարահրշեջային դեպարտամենտի Twitter-ի էջը:
«Մոտ 20 երեխա է տուժել աստիճանի փլուզման հետեւանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ աստիճանի հետ միասին փլուզվել է նաեւ փայտե պլատֆորմը, վիրավորվել է 21 երեխա, տուժել է նաեւ 2 մեծահասակ, նրանց հիվանդանոց են տեղափոխել:
Հաղորդվում է, որ մարզադահլիճում պարկուրի մարզումներ էին ընթանում, այն սարքավորված էր արգելքներով հատուկ հարմարանքներով: Միջադեպը տեղի է ունեցել 5-ից մինչեւ 14 տարեկան երեխաների բաց մարզման միջնամասում:



























