Չինաստանի իշխանությունները պատրաստվում են 12 մլրդ յուան (1,8 մլրդ դոլար) ծախսել, այսպես կոչված, Գիտական ֆանտաստիկայի քաղաքի կառուցման համար. գրքերի եւ սցենարների, ֆիլմերի եւ հետաքրքրաշարժ հեռուստահաղորդումների ստեղծման կենտրոն՝ նվիրված անմանալի աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածներին եւ տիեզերքի հրաշքներին: Այս մասին հայտնել է Չենդուի քաղաքապետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չենդուն նաեւ հիմնադրել է Չինաստանի գիտական ֆանտաստիկայի վենչուրային ասոցիացիան: Իսկ հիմա ծրագրում է ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»:
Իշխանությունների հաշվարկով՝ նոր նախագիծը ամեն տարի կգրավի 12 մլն-ից ավելի զբոսաշրջիկների եւ լրացուցիչ 8 հազար աշխատատեղ կապահովի:




























