Դեկտեմբերի 16-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է մի խումբ բժիշկների՝ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ: Նրանք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում իրենց կամավոր աջակցություն են բերում Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի բժիշկների վերապատրաստմանը մայրաքաղաքի լավագույն կլինիկաներում:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը Գարեգին Բ-ին է ներկայացրել ծրագրի աշխատանքները: Կաթողիկոսն ասել է. «Հուսով ենք, որ այս փորձի փոխանակումը դրական արդյունքներ պիտի ապահովի թե՜ բժիշկների վերազինման առումով, թե՜ մեր կարիքավոր զավակներին ավելի խնամյալ օգնություն ցուցաբելելու առումով»:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն պատասխանել է եկեղեցական կյանքին վերաբերող բժնշկների հարցերին:





























